-
02.11.2020|
14:16
Խստագույնս և վճռականորեն դատապարտում ենք 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից՝ ասված է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
-
02.11.2020|
14:13
Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց են կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչները: հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
-
02.11.2020|
14:12
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ:
-
02.11.2020|
14:09
Ինչ-որ պահ է եկել, որ կուտակումները ու դիսլոկացիան վկայել են, որ ճիշտ կլինի արդեն դիմել Ռուսաստանին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին։
-
02.11.2020|
14:01
Վարույթն իրականացնող մարմինը որոշել է Մուհռաբ Մուհամադ Ալ Շխերին ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
-
02.11.2020|
14:00
Փաստացի՝ Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական գլխավոր շտաբին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
02.11.2020|
13:58
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Լևոն Գրիգորյանն ազատվել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։ Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են փոխնախարար Արմեն Թովմասյանին:
-
02.11.2020|
13:49
Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ:
-
02.11.2020|
13:47
Գիշերը Ստեփանակերտում ընդհանուր առմամբ հանգիստ է եղել։ Ուշ երեկոյան մի քանի անգամ, շատ կարճ, տագնապի ազդանշանն է միացել։
-
02.11.2020|
13:44
Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար՝ հայտարարում է Հայաստանի ԱԳՆ-ն: